Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Ասում են...

Ասում են...
15.01.2019 | 02:34

...թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել. «ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. այս ամբիոնը շատ կարևոր նշանակություն ունի, մենք այս ամբիոնով ենք հասել հաջողության: Խնդրում եմ նաև ուշադիր լինել, որ հանկարծ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները չլարվեն»: Վերջին «հեղափոխական կոչն» ուղղված է եղել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի այն կարողանա իրավիճակը վերահսկել: «Չի ստացվի, «Իմ քայլի» խորհրդարանական ղեկավարությունում մեկը մեկից արտառոց ֆիգուրներ են, ֆորսմաժորների պակաս չենք ունենալու»,- ասաց ԱԺ հնաբնակ մեր զրուցակիցը:

Դիտվել է՝ 13374

Մեկնաբանություններ